ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմի կողմից նախկին նախագահ Դոնալդ Թրամփի շուրջ ստեղծված մթնոլորտն է հրահրել նրա դեմ մահափորձը՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Ռուսաստանի Դաշնությունը չի կարծում, որ մահափորձը կազմակերպվել է ԱՄՆ-ի գործող իշխանության կողմից, սակայն թեկնածու Թրամփի շուրջ մթնոլորտը դրդել է նրան, ինչին այսօր բախվել է Ամերիկան»,- շեշտել է նա:               
 

Սիսիանցին չգիտակցեց, որ իր պաշտպանությունը իր հավաքական ուժի մեջ է

Սիսիանցին չգիտակցեց,  որ իր պաշտպանությունը իր հավաքական ուժի մեջ է
11.04.2023 | 22:21

Սիրելի հայրենակիցներ, ազգի համար սրտացավորեն մտածող հայրենասերներ, փորձում եմ աչք փակել այս ամենի վրա, սակայն սիրտս պայթում է զայրույթի ցավից, մռնչացող առյուծի նման ուզում եմ գոռալ` ի՛մ սևազգեստ ազգ։

Այսօր բոլորի համար մի տեսակ, կարծես, անակնկալ լինի թուրք դիվերսանտի իբր պատահաբար Սիսիանում հայտնվելը։ Ամենևին էլ զարմանալի չպիտի լինի Սիսիանցու համար, եթե անթասիբ լինելով ինքն է դռները բացել թուրքի առաջ` ընտրելով նիկոլիզմը։

ՈՒ դա արել են ոչ թե մեկ կամ մի քանի հոգի, այլ Սիսիանի 64 %-ը` հանուն փառքի, հանուն շահի, հանուն պաշտոնի ու աթոռի։

Այս ովքե՞ր եք դուք թուրքի հետնորդնե՞ր։

Ի՛նչ է, հայրենիքը արժեզրկել եք հանուն ձեր լափի՞, ձեր տաք տեղերի՞, քաղաքականացնելով այն:

Արդեն 5 տարի է Նիկոլն է կառավարում: Երկիրը ծաղկեցնլու փոխարեն ավերում է` մատը թափ տալով այս ու այն կողմ:

Տարբեր ամբիոններից միշտ հնչեցնում է.

«Նախկիններն են մեղավոր»։

Մի՞թե հասկանալի չէ, որ թե՛ նախկինը, թե՛ ներկան այդ դու ես։

Նախկինների ժամանակ ունեինք հզոր ու կայացած բանակ, օրենսդրություն, օրինապահություն, թեկուզ Ազգային ժողով։

Իսկ հիմա երկիրս վերածվել է քաոսի, շունը տիրոջը չի ճանաչում։ Չկա գրագետ մասսա, մշակութային արժեքներ են ոտնահարվում հանուն շահի, իսկ մենք` զոմբիներս, նորից անմտածել Նիկոլ ենք ընտրում։ Պարտադիր եռամսյա զորահավաքներ են կազմակերպում պաշտպանելու Սիսիանի սահմանները։ Սիսիանցին չգիտակցեց, որ իր պաշտպանությունը իր հավաքական ուժի մեջ է, այլ ոչ թե անզեն սահմանին կանգնելու։

Սիսիանցուն տրված էր իրեն պաշտպանելու հնարավորությունը, սակայն կուրանալով փողի մոլուցքից, իր դարպասները բացեց թշնամու առաջ։

Մեկ անգամ ևս Սիսիանցին ապացուցեց, թե ինչպես է մթագնել ուղեղը հանուն շահի, չմտածելով, որ դրանից տուժում է այն Էլիտար մասսան, որը չընտրեց Նիկոլին: Իսկ այսօր դրա պտուղները քաղում են 18-20 տարեկան զինվորները։

Հերի՛ք է ծնկես Սիսիան, թափ տուր քեզ, հանիր միջիցդ շահն ու մտածիր երկրիդ սահմանների անառիկության, վաղվա սերնդի ապագայի մասին։

Հերի՛ք է լսենք «ապագա կա» այս անապագա երկրում:

Արդյոք ղեկավարման այս դժգույն տարիները դաս չեղա՞ն ձեզ հասկանալու, որ ո՛չ թե թրքապաշտին պետք է ընտրեիք ,այլ հայորդուն:

Ապագա կա՛, բա՞յց… չի երևում։

Խաչիկ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 1799

Մեկնաբանություններ